«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2010-07-29 | #142, 2010-07-30 | #143, 2010-07-31


ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԱՐՎԵՍՏԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ

«Մեր բուհը հիմնվել է գեղանկարչության ու քանդակագործության բաժինների վրա, իսկ հիմա խնդիրներ ունենք հենց այս բաժինների հետ կապված», երեկ «Դե ֆակտո» ակումբում ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը : Հիմա երիտասարդները գերադասում են սովորել ոչ թե վերը նշված, այլ դիզայնի կամ մոդելավորման բաժիններում: «Խորհրդային տարիներին քանդակագործության բաժնում եթե մի աղջիկ էր ընդունվում, ուրախանում էինք, իսկ հիմա գեղանկարչության, գրաֆիկայի ու քանդակագործության բաժիններում հիմնականում աղջիկներ են սովորում», ավելացրեց Արամ Իսաբեկյանը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի քիչ են դիմել դաշնամուրի բաժին` 40 տեղի դիմաց 18 դիմորդ: «Եթե համապատասխան ուշադրություն չդարձնենք, մտավախություն կա կորցնելու դաշնակահարների մեր բարձր դպրոցը», նշեց Սերգեյ Սարաջյանը: Ամենածանր վիճակում է կոմպոզիտորների բաժինը. մի հոգի է ընդունվել, 2 անվճար ու 7 վճարովի տեղ մնացել են թափուր: Հիմա ավելի շատ դիմում են դուդուկի, ժող. երգի, վոկալի բաժիններ: Այս տարի քիչ են դիմել նաեւ քանոնի բաժին:

«Կառավարության որոշմամբ կոնսերվատորիայի պետպատվերով տեղերն այս տարի 50 տոկոսով կրճատվել են: Հիմա ունենք 42-45 անվճար տեղ, իսկ նախկինում` 78», տեղեկացրեց Ս. Սարաջյանը:

Արամ Իսաբեկյանի կարծիքով` արվեստի բուհերը պետք է անվճար լինեն: «Մենք կապի մեջ ենք ֆրանսիական բուհերի հետ, այնտեղ արվեստի բուհերն անվճար են: Մեր երկրում գուցե դա դեռ հնարավոր չէ», ավելացրեց Ա. Իսաբեկյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4