«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2010-07-30 | #143, 2010-07-31 | #146, 2010-08-17


ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

«Վիվասել-ՄՏՍ»-ի նպատակների մասին ասել է Ռալֆ Յիրիկյանը

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այն կարծիքն է հայտնել, որ դեպի հաճախորդների պահանջմունքները կողմնորոշված որեւէ ընկերության համար նորարարությունները պետք է լինեն հիմնական առաջնահերթությունը: Այդ մասին նա ասել է «Էռնեստ ընդ Յանգ» աուդիտորական ընկերության կողմից հրատարակվող Exceptional ամսագրին տված հարցազրույցում: Ռալֆ Յիրիկյանը նշել է նաեւ, որ իր ղեկավարած ընկերությունը ձգտում է հայ սպառողների համար հասանելի դարձնել գիտատեխնիկական առաջընթացի բոլոր նվաճումները, որոնք հասանելի են զարգացած երկրների բնակչությանը:

Խոսելով ընկերության կայացման առաջին փուլի մասինՙ «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը, որպես հիմնական բարդություն, նշել է մասնագետների անբավարարությունը, ավելացնելով, որ նախապատվությունը ինքը տվել է ուսանող երիտասարդությանը: «Նաեւ կորպորատիվ արժեքներն են ավելի լավ յուրացվում երիտասարդ տարիքում: Այդպիսի մոտեցման շնորհիվ մեզ հաջողվեց ձեւավորել համախոհների կոլեկտիվ, որն ունի ընդհանուր նպատակներ», մանրամասնել է Ռալֆ Յիրիկյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4