«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2010-08-17 | #147, 2010-08-18 | #148, 2010-08-19


ԵՎՍ ՄԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

ԱՄՆ Կոնգրեսական Փիթեր Քինգը վստահեցրել է, որ այսուհետեւ եւս պաշտպանելու է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252-րդ բանաձեւը: Այդ մասին նա հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արեւելյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, Panorama.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է հանձնախմբի լրատվական ծառայությունը: Ըստ աղբյուրի, կոնգրեսական Քինգը վերջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը սատարել է 10 տարի առաջՙ 106-րդ գումարման կոնգրեսում: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսական Քինգը նորից միանում է մեր արշավին` սատարելով Հայոց ցեղասպանության բանաձեի ընդունմանը», նշել է հանձնախմբի արեւելյան գրասենյակի տնօրեն Կարո Մանճիկյանը ու հավելել. «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարողների թիվը աստիճանաբար աճում է, եւ այն, որ այդ ցուցակը համալրում է նաեւ կոնգրեսական Քինգը, նոր խթան է, որ բանաձեւը հավանության արժանանա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»:

Հանդիպմանը, ըստ աղբյուրի, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, եւ որ անհրաժեշտ է մեծացնել ԼՂՀ-ին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4