Օգոստոսի 17-ի երեկոյան ոչ պաշտոնական այցով Երեւան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի առաջնորդը ՀԱՊԿ երկրների ղեկավարներից առաջինն է, որը ժամանեց Հայաստան` մասնակցելու օգոստոսի 20-22-ը մեր երկրում անցկացվելիք ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Մինչեւ գագաթաժողովի մեկնարկը Լուկաշենկոյի առաջիկա օրակարգը հայտնի չէ: Այսօր պետական այցով Երեւան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը Հայաստան կժամանի Սոչիից, որտեղ երեկ կայացավ վերջինիս հանդիպումը Մեդվեդեւի եւ Աֆղանստանի ու Պակիստանի նախագահների հետ:
Հիշեցնենք` Երեւանում առաջիկա օրերին կլինեն նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ու Ղրղզստանի նորընտիր նախագահ Ռոզա Օթունբաեւան: ՀԱՊԿ անդամ մյուս երկրի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ինչպես արդեն նախօրոք տեղեկացրել էինք, Հայաստան չի գա:
Հ. Ա.