Երուսաղեմում կայացած Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի եւ Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի հանդիպումից հետո Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Թել Ավիվը կհամագործակցի Թբիլիսիի հետ «քաղաքացիական բնագավառում», սակայն հավելել է. «Իսրայելի եւ Վրաստանի ռազմական համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում տիրող զգայուն իրավիճակը, ռազմական համագործակցության հարցը չի կարող լինել երկկողմ հարաբերությունների օրակարգում»: Լիբերմանը չի մանրամասնել, թե ինչպե՞ս կարող է անդրադառնալ «Կովկասում տիրող զգայուն իրավիճակի» վրա ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությունը:
Հ. Ա.