Այսօր Իրանում պաշտոնապես շահագործման կհանձնվի Բուշեհրի ատոմակայանը: Երկրի հարավային նահանգում ատոմակայանի կառուցումն սկսվել է դեռ-ս 1975-ին, սակայն որոշ ժամանակ անց շինարարությունն ընդատվել է: Միայն այն բանից հետո, երբ 1995-ին Ռուսաստանը ներգրավվել է ծրագրում, Բուշեհրում վերսկսվել է ատոմակայանի կառուցումը. իրանական ատոմակայանը, փաստորեն, ռուս-իրանական համատեղ ծրագիր է, որը Իրանի ատոմային ծրագրի տարրերից է, ինչն էլ իր հերթին Թեհրանում անվանում են «խաղաղ ծրագիր»: Ար-մուտքում շատերը կարծում են, որ ատոմային արդյունաբերության զարգացումը Իրանում կհանգեցնի ատոմային ռումբի ստեղծմանը, սակայն որոշ փորձագետներ հակառակ կարծիքն ունեն: Այս վերջինը հիմնավորվում է հետեւյալ կերպ` Բուշեհրի ատոմակայանը կառուցումը ապացուցում է, որ Իրանն իր ատոմային կարողություններն օգտագործում է բացառապես խաղաղ եւ անվտանգ` համագործակցելով ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Այսօր Բուշեհրում տեղի կունենա միայն վառելիքի լիցքավորումը, իսկ էներգետիկայի արտադրության մեկնարկը նախատեսվում է ավելի ուշ:
Հ. Ա.