«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը եւ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի «Մաշտոց» քոլեջի ռեկտոր Կարպիս Տեր-Եղիայանը երեկ պայմանագիր ստորագրեցին, ըստ որիՙ կողմերը կհամագործակցեն Հայաստանում եւ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանում բիզնես-ֆորումների, ցուցահանդեսների կազմակերպման ու անցկացման բնագավառում: Գլենդել քաղաքում հայկական ապրանքների մշտական ցուցահանդես-վաճառք իրականացնելու համար «Մաշտոց» քոլեջը նաեւ համապատասխան տարածք կտրամադրի, ինչպես նաեւ հայաստանցի գործարարներին կաջակցի ամերիկյան ընկերությունների հետ գործարար կապեր ստեղծելու եւ մարկետինգի բնագավառում:

Պայմանագրի ստորագրումից հետո ՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը կարեւորեց Կալիֆոռնիայում հայկական ապրանքների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու հնարավորությունը եւ մարկետինգային աջակցությունը, որ իրականացնելու է Կարպիս Տեր-Եղիայանը:

Կարպիս Տեր-Եղիայանն իր հերթին հայտնեց, որ կապեր կհաստատվեն ամերիկյան ընկերությունների հետ, որպեզի ներկայացվի հայկական արտադրանքը, ինչի համար անհրաժեշտ է, որ հայկական ապրանքների նմուշները լինեն տեղում: Նա նշեց, որ այս քայլի նպատակն է աջակցել Հայաստանից արտահանմանը եւ տնտեսական աճի պահպանմանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4