«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2010-08-25 | #153, 2010-08-26 | #154, 2010-08-27


«ՍԵՐԲԻԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելեն Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բելգրադը պետք է հաշտվի Կոսովոյի անկախության իրողությանը:

«Սերբիան պետք է ընդունի իրականությունը, իսկ Կոսովոյի անկախությունը իրականություն է», ասել է Վեստերվելեն եւ հիշեցրել, որ ըստ Հաագայի արդարադատության միջազգային դատարանիՙ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքին:

«Նրանք, ովքեր ցանկանում են միանալ Եվրոպական միությանը, պարտավոր են հավասարակշռված քաղաքականություն վարել, Եվրոմիության պահանջը գործնական երկխոսությունն է», ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը, որի խոսքերը հաստատապես գործածելի են ոչ միայն Կոսովո-Սերբիա հարաբերությունների պարագայում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4