Սեպտեմբերի 26-ին Գլենդելի Պասիֆիկ հանրային կենտրոնում տեղի կունենա հոբելյանական միջոցառում` նվիրված գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի ծննդյան 70 եւ ստեղծագործական 50 ամյակներին: Միջոցառման կազմակերպիչներն են Աթանյան արվեստի կենտրոնն ու Հոբելյանական հանձնաժողովը: Այդ օրը ցուցադրվելու են վարպետի աշխատանքները, նաեւ «Ոսկե Սարդոստայն Նկարչի մասին» ֆիլմը, որը նկարահանել է Հայաստանի «Նոր արվեստ» ստուդիան: Ֆիլմը նկարչի ստեղծագործությունների ու գեղարվեստական նվաճումների մասին է: Հոբելյանական միջոցառման ժամանակ լինելու է նաեւ «Վլադիմիր Աթանյան. կյանքը եւ արվեստը» գրքի շնորհանդես- գինեձոնը:
Ի. Պ.