Այս տարի Հայաստանում սպասվում է խաղողի լավ բերք` շուրջ 215 հազար տոննա: Չնայած լավ բերքին` խաղողի մթերման գները բարձր կլինեն: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի փոխանցմամբ` Երեւանի կոնյակի գործարանը 1 կիլոգրամ խաղողը կգնի 130 դրամով: Մյուս գործարանները կվճարեն նվազագույնը 120 դրամ: Ըստ news.am-ի` պայմանավորվածություններ կան նաեւ Արարատի ու Արմավիրի մարզպետների հետ, թե յուրաքանչյուր մթերող գործարան որքա՞ն եւ ի՞նչ գնով պետք է մթերի: Այդ մարզերում խոշոր մթերողներ են «Նոյը», Պռոշյանի գործարանը եւ այլն:
Գերասիմ Ալավերդյանն անդրադարձել է նաեւ կարտոֆիլի դեֆիցիտի վերաբերյալ խոսակցություններին: Շուկայում առկա կարտոֆիլի անսովոր թանկությունը նախարարը պայմանավորել է 2 գործոններով: Նախՙ անձրեւների պատճառով եղել է ցանքի ուշացում, բացի այդ` իրացման բարդությունների պատճառով գյուղացիները կրճատել են կարտոֆիլի ցանքատարածությունները:
Ի. Պ.