«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԾԱՌԱՅԵՑ ԻՐ «ՆՊԱՏԱԿԻՆ»

Վերջապես «Հրազդան» մարզադաշտը ծառայեց իր «նպատակին»: Բայց պետք չէ ոգեւորվել եւ դրվատանքի խոսքեր ասել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հասցեին, քանզի այդ մարզաձեւը Հայաստանում անհուսորեն տապալված է: Օրերս «Հրազդանում», լավ մշակված խոտածածկին եւ տրիբունաներում մի քանի տասնյակ հազար «բարձրաճաշակ» մայրաքաղաքացիները հիացմունքով լսեցին ռաբիս երգիչ, բայց ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի համերգը:

Զինծառայությունից վերադարձածները հիշեցին իրենց բանակի քեֆը, ամուսնացածներըՙ իրենց հարսանիքը, իսկ արվեստից մի բան հասկացողներըՙ այն բարի ժամանակները, երբ մեր երիտասարդությունը որոշակի ճաշակ ուներ եւ ծափահարում էր պրոֆեսիոնալ երգիչներին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4