Ազգային ժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ` երեկ տեղի է ունեցել ԱԺ եվրոինտեգրման եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նիստ, որը համատեղ վարել են հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը: Որոշվել է սեպտեմբերի 23-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ` կառավարության ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ հարակից երկու օրենքներում փոփոխությունների թեմայով: Հիշեցնենք, որ ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների որոշ դրույթներ արժանացել էին հասարակական սեկտորի բացասական արձագանքին:
Մ. Խ.