Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կանցկացնի հերթական ակցիան, որին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր MoneyGram համակարգով կիրականացնեն 200 եվրո կամ 200 դոլարից ավելի գործարք: Մասնակիցները կստանան պաշտպանիչ շերտով քարտ, որի միջոցով կարող են շահել 3000 դրամ: Ընդ որումՙ 200 դոլարից կամ 200 եվրոյից մինչեւ 999 դոլարի կամ 999 եվրոյի յուրաքանչյուր գործարքի դեպքում մասնակիցները կստանան մեկ շահող քարտ, 1000 դոլարի կամ 1000 եվրոյի գործարքի դեպքում` 2 քարտ, իսկ դրանից ավելի յուրաքանչյուր 500 դոլարի կամ 500 եվրոյի գործարք կատարելու դեպքում կստանան եւս մեկ լրացուցիչ քարտ: Շահող եւ չշահող բոլոր քարտերի կտրոնները յուրաքանչյուր ամսվա վերջում կմասնակցեն խաղարկության, որի հաղթողին կտրամադրվի 200 000 դրամ:
Ակցիայի շրջանակներում կխրախուսվեն նաեւ բանկի MoneyGram համակարգը սպասարկող լավագույն աշխատակիցները, որոնք, համաձայն իրենց սպասարկած գործարքների քանակի, կարժանանան գումարային պարգեւների:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այդ առթիվ ասել է. «Ուրախ ենք մեր հաճախորդներին պարբերաբար մատուցել հաճելի անակնկալներ: Հատկանշական է, որ «Արդշինինվեստբանկը» MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգից, անցած տարվա դեկտեմբերին արժանացավ հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ: Մենք շարունակելու ենք համագործակցությունը MoneyGram-ի հետՙ որպես վստահելի եւ կայուն գործընկերոջ»:
Ա. Մ.