Օգոստոսի 30-ին «Էկոլուրի» մոնիտորինգային խումբն այցելել է Կոտայքի մարզ: Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող տեղամասի անտառում չէր դադարում կացնի եւ սղոցի ձայնը: «Մի երիտասարդ ջանասիրաբար կացնահարում էր անտառի ծառերը: Շրջելով անտառում` տեսանք բազմաթիվ կտրված ծառեր, կոճղեր, գետնին ընկած թարմ ճյուղեր: Նկատելի էր, որ տարածքը չի վերահսկվում», ասված է «Ազգ» օրաթերթին ուղղված հաղորդագրության մեջ:
Նրանք այս նյութը բնութագրում են Անտառային մոնիտորինգի կենտրոնին ուղղված ահազանգ, որը կոչված է վերահսկելու անօրինական ծառահատումները, սակայն թեժ գիծ չունի, ու հայտնի չէ, թե ո՞ր հեռախոսահամարով պետք է նրանց դիմել խախտումների մասին տեղեկացնելու համար:
Հ. Հ.