«Ժառանգություն» խմբակցությունն արտահերթ է համարել ԼՂՀ անկախության ճանաչման մասին իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի հոկտեմբերի 5-ին նիստում: «Ժառանգությունը» երեկ ԱԺ նախագահին է ուղարկել իր այդ որոշումը, որի համաձայն խմբակցության պատգամավորների նախաձեռնությունն արտահերթ է ճանաչվել: Այդ օրինագիծը, որով Հայաստանը ճանաչում է ԼՂՀ-ն, շրջանառության մեջ է դեռ անցած տարվանից, բայց քննարկումները հետաձգվել են բազմիցս:
Մ. Խ.