Moody՛s վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել «Արդշինիվեստբանկին» շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D - վարկանիշները:
Ինչպես նշվում է բանկի մեզ տրամադրած հաղորդագրությունից, «Արդշինինվեստբանկը» Moody՛s-ի սանդղակի D - BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաեւ որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը:
«Եթե հաշվի առնենք անցած տարվա տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moodys հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաեւ ավելի զարգացնել մեր հարաբերությունները հին եւ նոր գործընկերների հետ` թե Հայաստանում, թե արտերկրում», նշել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Ա. Մ.