«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ՔԱՂԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԸՆՏՐԵՆ ՏՎՅԱԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի այն օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություն է նախատեսվում քաղծառայության մասին օրենքում: Լրացումներով նախատեսվում է հստակեցնել քաղաքացիական ծառայության շրջանակը եւ կոնկրետ սահմանել քաղծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմը, որտեղ պետք է լինեն համապատասխան մարմնի ղեկավարն ու նրա տեղակալները, կադրային ստորաբաժանման ղեկավարը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, նրա տեղակալը, ներքին ստորաբաժանման ղեկավարը: Այդպիսով` այս փոփոխությունների ընդունման դեպքում քաղծառայության համապատասխան պաշտոնի համար մրցույթին կամ այն զբաղեցնողի ատեստավորմանը կմասնակցեն միայն այն անձինք, ովքեր ղեկավարելու են տվյալ ստորաբաժանումը, եւ որտեղ աշխատելու է ընտրվող կամ ատեստավորվող քաղծառայողը: Այսպիսի փոփոխությունը նպատակ ունի մրցույթների կամ ատեստավորման գործընթացում գիտելիքի, հմտության եւ կարողությունների ստուգման պրոֆեսիոնալ, իրավասու, պատասխանատու մասնակցությունը:

Իսկ մեր կարծիքով սա պարզապես լեգալացնում է մինչեւ այժմ եղած դե ֆակտո իրավիճակը, երբ հիմնարկների ղեկավարներն իրենք արդեն նախապես բարեխոսած են լինում ինչ-որ մեկի, հաճախ իրենց աշխատակցի համար` նախօրոք կանխորոշելով մրցույթի ընթացքը, որն առհասարակ կփակի դրսից քաղծառայության համար դիմողների համար այնուամենայնիվ մնացած փոքրիկ ճեղքերը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որը կընդգրկվի ութերորդ նստաշրջանի առաջիկա քառօրյայում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4