Վերջին օրերին տարածվող լուրերի համաձայնՙ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին շուտով այդ պաշտոնում կփոխարինի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է եւ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Չնայած պաշտոնապես ե՛ւ ԲՀԿ-ից, ե՛ւ պետական կառույցներից այս լուրը հերքում են, սակայն դրա շրջանառությունը դրանից չի դադարում: Ի դեպ, մամուլում նաեւ տեղեկություն կար, որ Կոտայքի մարզպետի թեկնածուների մեջ տրվում է նաեւ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի անունը: