«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ՔԱՂՑԿԵՂԸ «ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ» ԵՐԿԻՐ ՈՒ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ

Ամեն տարի Հայաստանում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 800 նոր դեպք: Այս մասին ասել է Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքագեղձի քաղցկեղի բաժանմունքի վարիչ Մարտին Միրաքյանը: News. am-ի փոխանցմամբ` կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են հիմնականում 50-55 տարին լրացած կանայք` չնայած հիվանդությունը կարող է զարգանալ շատ ավելի վաղ տարիքում: Մարտին Միրաքյանը կանանց խորհուրդ է տալիս կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար 40 տարեկանից հետո հետազոտվել տարին մեկ անգամ, իսկ 30-ն անց կանայք պետք է հետազոտվեն 2 տարին մեկ:

Խոսելով կրծքագեղձի քաղցկեղի տարածման համաշխարհային միտումների մասին` բժիշկը նշել է, որ հիվանդությունը չի խնայում ոչ զարգացած, ոչ էլ զարգացող երկրների կանանց: Կանացի օնկոլոգիական հիվանդությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղն այսօր զբաղեցնում է առաջին տեղը, այնինչ 15-20 տարի առաջ զբաղեցնում էր 4-րդ տեղը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4