Գյուղատնտես, հողագետ, գիտությունների թեկնածու Հրաչիկ Նազարյանի կարծիքով` Հայաստանի հողատարածքների մեծամասնությունը հիվանդ է սնկային ու այլ հիվանդություններով: Այս պայմաններում բարձր բերքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Երեկ «Արմատ» ակումբում Հրաչիկ Նազարյանը նշեց, որ առաջին հերթին պետք է բուժել հողերն ու հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի գյուղացին կարողանա բարձր բերք ստանալ: Նորարար գյուղատնտեսը նոր դեղամիջոց է մշակել` «Բիոկոմպլեքս» անվանումով պարարտանյութ, որը կարող է առողջացնել հողն ու ավելացնել մշակաբույսերի պտղաբերությունը: Պարարտանյութն արդեն փորձարկվել է Մրգաշեն գյուղի կարտոֆիլի ցանքատարածություններում: «Բիոկոմպլեքսի» արդյունավետությունը գոհացրել է բանախոսին: Վերջինիս փոխանցմամբ` պարարտանյութը բարձրացնում է հողերի բերրիությունն ու բույսերի դիմադրողականությունը: Բացի կարտոֆիլից, փորձարկումներ են կատարվել նաեւ խաղողի վրա: Գյուղատնտեսի խոսքով` փորձարկումներից հետո` մի տարվա ընթացքում, 2 տարեկան խաղողի տնկիից պատրաստվում են 2-րդ բերքահավաքն անել:
Հողերի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն այն է, որ գյուղացիները տարիներ շարունակ նույն հողում նույն բուսատեսակն են ցանում: Հ. Նազարյանը տեղեկացրեց, որ նույն հողում ցանվող բուսատեսակը պետք է փոխել պարբերաբար:
Ի. Պ.