«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2010-09-03 | #160, 2010-09-04 | #161, 2010-09-07


ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑ ԱՄՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԵՄ

Սեպտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց արեւմտյան թեմ:

Այցի շրջանակներում, սեպտեմբեր 11-ին, ձեռամբ Վեհափառ հայրապետի տեղի կունենա թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը (ք. Բըրբենք): Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի նորաօծ տաճարում կմատուցվի Ս. պատարագ:

Սեպտեմբերի 9-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց արեւելյան թեմում, Բոստոնում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի օրհնության արարողությունը:

Պոլսո հայոց պատրիարքարանը դեռ որոշում չի կայացրել

Մայր աթոռ Ս. Էջմիածնի` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին չմասնակցելու որոշումից հետո (որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները հայտնեցին Ս. Խաչի գմբեթին պատարագի օրը խաչ չտեղադրելու մասին), երկիմաստ վիճակում է հայտնվել Պոլսո հայոց պատրիարքարանը, որը նույնպես երեկվա դրությամբ ժողով էր գումարել` որոշելու պատրիարքարանի ներկայացուցիչների մասնակցության հարցը: Լարված քննարկումներ են տեղի ունեցել, հոգեւոր խորհուրդն ընդհանուր հայտարարի չի գալիս. շատ դժվարին վիճակում է հայտնվել, փաստորեն, Պոլսո հայոց պատրիարքարանը: Որոշման մասին այսօր-վաղը հայտնի կլինի, հայտնում են «Ազգի» աղբյուրները:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4