Երեկ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի (եւ այլն) հանձնաժողովի նիստում որոշվել է 15 օրվ հետաձգել օտարալեզու դպրոցների բացման օրենսդրական փաթեթի ընդգրկումն աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգ: Այդ առաջարկի սկզբնաղբյուրը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է, որն այդպիսի առաջարկը հիմնավորվում է այն պարագայով, որ մինչեւ փաթեթի երկրորդ ընթերցում հարկ է անցկացնել խորհրդարանական լսումներ, ինչպես եւ նախատեսվել էր առաջին ընթերցմամբ փաթեթի ընդունման ժամանակ:
Մ. Խ.