«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2010-09-08 | #163, 2010-09-09 | #164, 2010-09-10


Polycom ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Նորագույն տեխնոլոգիաները ոչ միայն նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանը, այլեւ մարդկանց կյանքը դարձնում են ավելի հարմարավետ: Այսպիսի սկզբունքով է առաջնորդվում նաեւ ամերիկյան Polycom ընկերությունը: Polycom-ը պատրաստում, մշակում եւ շուկա է հանում տեսաձայնային կոնֆերենց կապի սարքավորումներ եւ համարվում է այս ոլորտի առաջատարըՙ զբաղեցնելով համաշխարհային շուկայի 41 տոկոսից ավելին: «Ընկերությունը հիմնվել է 20 տարի առաջ: Արդեն ունենք շուրջ 50 գրասենյակ աշխարհի 26 երկրներում: Եթե խոսենք վաճառքի մասին, առանց կոնկրետ թվեր նշելու կարող եմ ասել, որ ընկերության արագ աճն ակնհայտ է», երեկ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում` ասուլիսի ժամանակ ասաց Polycom-ի տարածաշրջանային մենեջեր Տատյանա Գերասիմովան : Հեռուստահաղորդակցության ոլորտում Polycom-ը տեսակոնֆերանս համակարգերի միակ անկախ արտադրողն է: Հայաստանում Polycom-ի ներկայացուցիչը «Ֆիրմա Ալֆա» ընկերությունն է: «Մեր սարքավորումներն արդեն օգտագործվում են Հայաստանի տարբեր ոլորտներում սկսած ՀՀ կառավարությունից, բանկային համակարգիցՙ եւ վերջացրած բարձրագույն ուսումնական հաստատություններով: Մոտավորապես 10 օր առաջ Կենտրոնական բանկում շահագործման հանձնեցինք Հայաստանում ամենամեծ HD (High Definition) տեսակոնֆերանս համակարգը», տեղեկացրեց «Ֆիրմա Ալֆա» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը :

Տեսակոնֆերանս համակարգերն օգտագործվում են նույնիսկ մայրաքաղաքի դպրոցներում դիստանցիոն կրթության համար. Polycom-ի սարքավորումներից արդեն ձեռք են բերել Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցները: Որպեսզի Հայաստանում ավելի առագ զարգանա տեսակոնֆերանս համակարգերի օգտագործումը ըստ Ռ. Եսայանի, նախ պետք է հանել 10 տոկոսի հասնող մաքսային տուրքը:

Polycom-ի պատվիրատուներից են BAE Systems, EADS/AIRBUS, BMW, British Petroleum (BP), Citigroup, Credit Suisse, Daimler, Deutsche Bank, Exxon/Mobil, General Electric, Intel, Morgan Stanley, Philips, Renault-Nissan, RioTinto, Royal Dutch Shell, Texas Instruments, Volkswagen, Wal-Mart այլ խոշոր ընկերությունները:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4