Մատենադարանի տնօրեն, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի ներբողը մեր Ոսկեղենիկին, նաեւՙ մտահոգություններ հայերենի ներկա դրսեւորումների առիթով:
Նկարիչ-խեցեգործ Վան Սողոմոնյանի արվեստը Աստղիկ Ստամբոլցյանի մեկնաբանությամբ:
Նվիրվածՙ հայ կոմպոզիտորական արվեստի ինքնատիպ դեմքերից մեկինՙ վաղամեռիկ Դավիթ Խանջյանի 70-ամյակին. Սվետլանա Սարգսյան. «Վերհիշելով Դավիթ Խանջյանին»:
Գեւորգ Ջահուկյանի նորընծա «Հայերեն ստուգաբանական բառարանի» առաջաբանին վերաբերող եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ Պերճ Թերզյանի երկու նկատառումը:
Սեպտեմբերի 11-ին Տիրան Չրաքյանի (Ինտրա) ծննդյան 135-ամյակն է. այս առիթով շարունակում ենք բանաստեղծի նամականու հրապարակումների շարքը: Այս համարումՙ Տիրան Չրաքյան-Եղիա Տեմիրճիպաշյան հարաբերություններից:
Հնագիտական պեղումներ Ծաղկաձորի մերձակա հնավայրերում. նոր գտածոների ցուցադրություն Ծաղկաձորի Օրբելի եղբայրների թանգարանի նախասրահում:
Մ. Բ.