«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա է հրավիրել հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին, որպեսզի վերջինս նպաստի Թուրքիայի տնտեսության զարգացմանը: Ըստ News.am-ի` Տարոն Աջեմօղլուն տնտեսագիտության պրոֆեսոր է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Տարոն Աջեմօղլուն նաեւ ակադեմիական հետազոտություններ է իրականացնելու Թուրքիայում:

Հայազգի տնտեսագետը, անդրադառնալով Թուրքիայի վրա համաշխարհային ճգնաժամի ունեցած ազդեցությանը, ասել է` թուրքական տնտեսության հիմքերն առողջ են, սակայն Թուրքիայի համար հիմնական վտանգը քաղաքական անկայունությունն է:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4