Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանՙ երեկ ավարտվեցին հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները: Երկօրյա նիստի աշխատանքների արդյունքում միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ բուլղարական կողմի նախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը ստորագրեցին նիստի արձանագրությունը, իսկ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ու Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալության միջեւ ստորագրվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության հուշագիր:
Ա. Մ.