Petition-genocidearmenian.com Սա այն ինտենետային հասցեն է, որտեղ Մարսելի քաղաքապետի օգնական, ազգությամբ հայ Դիդիեր Փարաքյանը տեղադրել է տեսանյութ` ընդգծելով, որ հասունացել է մարդու իրավունքների պաշտպան Ֆրանսիայում ու առհասարակ Եվրոպայում Հայոց ցեղասպանության հերքումը պատժելի համարելու ժամանակը:
Դիդիեր Փարաքյանը ցեղասպանությունը վերապրած ընտանիքի զավակ է:
Ֆրանսիայի Սենատին ներկայացված «Հայոց ցեղասպանությունը հերքելը քրեորեն պատժելի արարք համարող» օրենքի նախագիծը վավերացնելու համար նա վերոնշյալ կայքում նախաձեռնել է նաեւ համացանցային ստորագրահավաք: Ermenihaber.am լրատվական ցանցի փոխանցմամբՙ օրինագիծն ավելի վաղ արժանացել էր Ֆրանսիայի խորհրդարանի հավանությանը:
Հ. Հ.