«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏՙ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ 128»ՙ ԱՄՍԱԿԱՆ 5000 ԴՐԱՄ

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, այսուհետեւ, բաժանորդագրվելով նոր «ՄՏՍ կոնեկտ 128» հետվճարային սակագնային պլանին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից: Սակագնային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 128 Կբիթ/վրկ: «ՄՏՍ կոնեկտ 128» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը կտրամադրվի անվճար:

Բացի անսահմանափակ ինտերնետից, սակագնային պլանի բաժանորդները ստանում են նաեւ անմիջապես համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորությունՙ 1 SMS-ը 5 դրամ «Վիվասել-ՄՏՍ»-ի ցանցում եւ 20 դրամՙ այլ ուղղություններով:

«Այս հարմարավետ սակագնային պլանը «Վիվասել-ՄՏՍ»-ի հերթական առաջարկն է, որի նպատակը Հայաստանի բնակչությանը մատչելի եւ հուսալի ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրումն է երկրի ողջ տարածքում սփռում ունեցող 2,5G ցանցի եւ երկրի բնակելի տարածքների 92 տոկոսում կամ 650 բնակավայրերում գերազանց որակ ապահովող 3,5G ցանցի միջոցով: Անլար լայնաշերտ ինտերնետի հնարավորությունների հետ համատեղելի մատչելի սարքերը եւ սակագները կխթանեն մեր երկրում բարձրակարգ ինտերնետի ներթափանցումը: Մեր առաքելությունը դուրս է գալիս բիզնեսի սահմաններից. մենք ցանկանում ենք, որ Հայաստանում բոլորն ունենան հուսալի եւ արագ ինտերնետի հնարավորություն` անգամ մեր երկրի ամենահեռավոր վայրերում», նշել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Մեր կողմից ավելացնենք, որ «Վիվասել-ՄՏՍ»-ի այս նոր սակագնային պլանը, փաստորեն, ներկայումս շուկայի ամենացածր սակագին ունեցող առաջարկն է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4