«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այսօր Ստամբուլի Քընալը կղզում տեղի կունենա «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անունը կրող մանկական զբոսահգու բացման արարողությունը:

«Հրանտ Դինքին ճանաչել եմ վաղուց, շատ արժեքավոր լրագրող էր եւ հայրենասեր անձնավորություն: Նրա ողբերգական մահվան լուրը մեծ ցավով ընդունվեց Ադալարում: Կարծում ենք, որ նրա նման արժեքավոր մարդկանց անունները միշտ պետք է հիշվեն Ադալարում: Դինքը սիրում էր երեխաներին, նրա հոգին լի էր մարդկանց հանդեպ սիրով: Երեխաները երջանիկ կլինեն` այստեղ տեսնելով նրա անունը», Ադալարի համայնքային խորհրդի նախագահ, Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Ֆարսաքօղլուի խոսքերն է փոխանցում թուրքական «Ռադիկալ» թերթը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4