«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2010-09-10 | #165, 2010-09-11 | #166, 2010-09-14


ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱՏՕ-Ի «ԱՐՄԵՆԻԱ-2010» ՎԱՐԺԱՆՔԸ

Հենց այս վարժանքի համար Թուրքիան, ըստ անգամ պաշտոնական ասեկոսեների, պետք է ժամանակավորապես բացեր հայ-թուրքական սահմանը` թուրքական զորախումբն ու զինամթերքը Հայաստան մտցնելու համար: Սակայն «Արմենիա-2010» մեկնարկեց հայ-թուրքական փակ սահմանով: Ինչեւէ, ՆԱՏՕ-ի` Կոտայքի մարզում անցկացվող վարժանքին մասնակցում են 333 ներկայացուցիչներ 28 երկրներից եւ 5 միջազգային կազմակերպություններից: Այն համակարգում են` ՆԱՏՕ-իցՙ Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգիչ կենտրոնը, իսկ Հայաստանից` արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ինչպես նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը. «Սրանք շատ կարեւոր զորավարժանքներ են, քանի որ առաջին անգամ անցկացվում են ՀՀ տարածքում: Ես գտնում են, որ մենք շատ սովորելու բան ունենք, ճիշտ է` իրենք էլ մեզանից ունեն սովորելու բաներ: Ուսումնավարժանքների անցկացումը հատկապես կարեւորում եմ այն առումով, որ մեր երկիրը եւս մեկ քայլ առաջ գնաց` աղետների ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` վարժանքների սցենարը հետեւյալն է. «Սեպտեմբերի 11-ի առավոտյան Աբովյան քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ` էպիկենտրոնում 9-10 բալ ուժգնությամբ: Կան մեծ թվով տուժածներ, հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան, բազմաթիվ են փլուզված շինությունները: Հայաստանն իր բոլոր կարողությունները կենտրոնացրել է աղետի գոտում, սակայն դրանք բավարար չեն, ուստի Երեւանը դիմել է միջազգային հանրության օգնությանը, վերոհիշյալ 28 երկրները փրկարար ջոկատներ են ուղարկել Հայաստան»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4