Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», սեպտեմբերի 14-ից բանկի բոլոր մասնաճյուղերը սկսելու են սպասարկել միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Նոր համակարգը հնարավորություն կտա «Արդշինինվեստբանկի» հաճախորդներին կատարելու արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում ստացողից միջնորդավճար չի գանձվում, վճարում է միայն ուղարկողը, իսկ փոխանցման սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1,5 տոկոսը:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է. «Մենք գիտենք, թե որքան մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՊՀ այլ երկրներում: Մեր բանկի նպատակն է օգնել նրանցՙ արագ, մատչելի ու վստահելի համակարգերով կատարելու իրենց գումարների փոխանցումները դեպի Հայաստան: Այս ոլորտում «Արդշինինվեստբանկը» շարունակում է համագործակցել միայն առաջատար, հեղինակավոր, փորձառու եւ վստահելի ընկերությունների հետ, որոնցից մեկն էլ համակարգն է»:
Ա. Մ.