Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիային մեղավոր ճանաչելու որոշման մասին մենք առաջինն իմացանք թուրքական Haberturk հեռուստատեսության եւ համանուն թերթի շենք-գասենյակում, այն պահին, երբ հանդիպում էինք այդ հսկա հոլդինգի փոխխմբագրապետ Դողան Սադպաշի հետ. թուրքական հեռուստատեսությունը մեկնբանություններ էր հեռարձակում այս որոշման վերաբերյալ: Ի դեպ, այսօր լրագրողներս ներկա ենք գտնվելու «Հրանտ Դինք» մրցանակաբաշխությանը, որը երկրորդ տարին է կազմակերպում է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Իսկ եվրոպական դատարանի վճռով 130 եվրոյի փոխհատուցում պետք է տա Դինքի ընտանիքին, եւս քսանութ հազար` դատական ծախսերի համար:
Երեկ երեկոյան մամլո համար հայտարարություն արեց Դինքի տիկինը` Ռաքել Դինքը. նա հիշեց, որ կենդանության օրոք Հրանտին ամենաշատ հուզող բանը ցեղապաշտ պիտակի` իրեն կպցնելն էր, քանի որ ողջ կյանքի ընթացքում խտրականության դեմ էր պայքարում.«Ահա եղավ այդ վճիռն ու անպարտ հռչակվեցավ . վաղը ջութակիս /այդպես էր անվանում Հ. Դինքին տիկին Ռաքելը/ տարեդարձին է, Եվրոպայի իրավանց ատյանի դատավորներուն միաձայն որոշումը տարեդարձի նվերն է իրեն համար», ասաց նա` հավելելով, որ Դինք ընտանիքը բարոյական հատուցումի գումարը բաժանելու է երեք հաստատության միջեւ` կրթական խնդիրների վրա օգտագործելու համար, այդ թվում «Հրանտ Դինք» կրթաթոշակի ֆոնդի եւ հայ մշակույթի ու հայերեն լեզվի ուսուցմանը Թուրքիայի հայկական Կեդրոնական վարժարանին: Տիկին Դինքը նշեց, որ կուզեին քաղաքական փոփոխություններին հավատալ եւ գուցե այս վճռի օգնությամբ այսուհետեւ Թուրքիան հասարակության խղճին արժանի պետության պես կվարվի հետագայում:
Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը գոհ էր Եվրոպական դատարանի վճռից, թեեւ թերություններ եւս տեսավ` լուծումներ չէր տրված Դինքի` վեց ամսվա դատապարտումը վերանայելու խնդրին: Չեթինը վճռի նշանակությունը պատկերավորելով Թուրքիայի համար` գնահատեց, թե Հրանտ դնքն իր մահվանից հետո էլ իր առաքելությունը շարունակում է եւ հեղաշրջում հասարակության միտքը:
Մի խոսքով` դատարանի վճիռը թերություններով հանդերձ գոհացուցիչ էր: Հետագա քայլերը կլինեն 301 հոդվածին վերացվելու մասին պետք եղած դիմումներ անելը Թուրքիայի հանմապատասխան ատյաններ:
Թուրքիայի վարչապետ Դավիթօղլուն երեկ արդեն հայտարարել է, որ չեն վիճարկելու վճիռը, որպես բարի կամքքի արտահայտություն: «Հհիմքեր չունին` ինչպե՞ս վիճարկեն», նկատեց Չեթինը, քանի որ վիճարկելու դեպքում պիտի ստիպված պաշտպանի Հրանտ Դինքին սխալ դատապարտողներն, ինչը ողջ Եվրոպային ի տես չի կարող անել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ստամբուլ-Երեւան