«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2010-09-11 | #166, 2010-09-14 | #167, 2010-09-15


ԻՐԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ

ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին Ղուրանի սրբությանը վիրավորանք հասցնելու կապակցությամբ հանդես է եկել ուղերձով: Ուղերձի տեքստը լրատվամիջոցներին է տրամադրել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուղերձում մասնավորապես ասված է. «ԱՄՆ-ում Ղուրանի նկատմամբ խելագարության ու զզվանքի հասնող ու գարշանք առաջացնող վիրավորանքը, որը տեղի է ունեցել այդ երկրի ոստիկանության հովանու ներքո, մեծ դառնություն է, որը չի կարելի համարել մի քանի անարժան եւ վարձու մարդկանց կատարած հիմար քայլ: Դա հաշվարկված քայլ է այն կենտրոնների կողմից, որոնք տարիներ առաջ իրենց օրակարգ են մտցրել իսլամաֆոբիան ու թշնամանքը իսլամի նկատմամբ, եւ հարյուրավոր եղանակներով ու հազարավոր քարոզչական գործիքներով պայքար են մղում իսլամի եւ Ղուրանի դեմ:

Ո՞վ եւ ին՞չ է թաքնված այս քայլերի հետեւում:

Այս չարագործության ուսումնասիրությունը, որը այս տարիներում զուգորդվել է ԱՖղանստանում, Իրաքում, Պաղեստինում եւ Լիբանանում հանցավոր գործողություններով, որեււէ կասկած չի թողնում որ դրա ծրագրման ու ղեկավարման կենտրոնը գտնվում է բռնատիրական կարգերի ղեկավարների ու սիոնիստական մտքի կենտրոնում, որոնք ԱՄՆ կառավարության եւ այդ երկրի անվտանգության ու ռազմական կառույցներում, ինչպես նաեւ Անգլիայի կառավարությունում ու որոշ եվրոպական երկրներում ունեն ամենաշատ ազդեցությունը:

.... Ղուրանին եւ գերաշնորհ մարգարեին վիրավորանք հասցնելու այս իրադարձությունը, իր մեջ առկա ամբողջ դառնությամբ հանդերձ, պարունակում է նաեւ մեծ ավետիս. Ղուրանի պայծառ արեգակը օրեցօր առավել կբարձրանա եւ կփայլատակի:

....Մենքՙ մահմեդականներս, երբեք նման քայլեր չենք ձեռնարկի այլ կրոնների սրբությունների նկատմամբ: Մահմեդական եւ քրիստոնյա հանրության միջեւ հակամարտությունը թշնամիների եւ այս խելագար ներկայացման սցենարիստների ցանկությունն է: Ղուրանի` մեզ սովորեցրած դասերը գտնվում են դրա հակառակ կողմում: Այսօր բոլոր մահմեդականների պահանջատիրությունը ԱՄՆ կառավարությունից եւ նրանց քաղաքական այրերից է: Եթե նրանք այս գործընթացին միջամտություն չունենալու վերաբերյալ արած հայտարարություններում ազնիվ են, ապա պետք է պատշաճ կերպով պատժեն այս մեծ ոճրագործության գլխավոր դերակատարներին եւ նրանց հրապարակային խաղացողներին, որոնք ցավ են պատճառել 1,5 մլրդ մահմեդականների սրտերին»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4