Երեկ «Ազգը» տեղեկացրեց, որ Վրաստանի նախագահը Բաքու կատարած այցի ժամանակ ադրբեջանցի եւ ռումին գործընկերների հետ կստորագրի գործակցության պայմանագիր գազի ոլորտում: Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, ադրբեջանական գազը, համաձայն պայմանագրի, կանցնի Սեւ ծովի վրացական ափ, այնտեղից էլ` Ռումինիա եւ այլ եվրոպական երկրներ: Այս նպատակով երեք երկրների ներկայացուցիչները երեկ Բաքվում ստորագրեցին համատեղ ընկերություն ստեղծելու համաձայնագիր: Ինչպես նշել են Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Իոն Արիտոնն ու Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին. «Սա հրաշալի հնարավորություն է Ադրբեջանի համար` գազով ապահովելու եվրոպական երկրներին»:
Հ. Ա.