Սոչիում օրեր առաջ մահացել է հայաստանցի շինարար, այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը` հավելելով, որ զոհվածը այլ հայաստանցիների հետ Սոչի էր եկել 15 օր առաջ` մասնակցելու երկաթուղու Ադլեր-Կրասնայա Պոլյանա հատվածում պատնեշի կառուցմանը: Չհաղորդելով զոհվածի անունը` ռուսական թերթը տեղեկացնում է, որ շինարարի դին երեկ երեկոյան հայտնաբերել են էստակադի հենարանի մոտ: «Ենթադրվում է, որ հայաստանցին զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով` վայր ընկնելով 10 մետր բարձրությունից», գրում է ռուսական պարբերականը:
Այժմ ոստիկանությունը հետաքննում է հայաստանցի շինարարի մահվան հանգամանքները:
Հ. Ա.