«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության եւ Հայաստանի Ժուռնալիստների միության մասնակցությամբ 2010 թ. հոկտեմբերի 12-16-ը Արցախում կազմակերպվելու է «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ եւ լրատվամիջոցների ղեկավարներ:

Մինչեւ սեպտեմբերի 15-ը համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 100 լրատվամիջոցի ներկայացուցիչ: Մոտ երկու տասնյակ լրատվամիջոցներ ցանկություն են հայտնել համաժողովին մասնակցել ինտերնետ կապի միջոցով:

Այժմ համաժողովի մասնակիցներն ուղարկում են իրենց աշխատանքային կենսագրությունը, զեկույցները, լուսանկար եւ համառոտ տեղեկատվություն իրենց լրատվամիջոցի վերաբերյալ, որոնք անմիջապես տեղադրվում են mediaforum.am կայքի 5-րդ համաժողով բաժնում:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի 6 հյուրանոցի հետ համաժողովի մասնակիցներին տեղավորելու համար: Նախապատրաստական մյուս աշխատանքները եւս ընթացքի մեջ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4