Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Քննարկվել են Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեի հրավերով Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության` նոյեմբերին Լեհաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված կազմակերպչական հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի քննարկում, այդ թվում` Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության հուշագրի եւ 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի ստորագրում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ