«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ԱԹԱԹՈՒՐՔԻ ՓՈԽԱՐԵՆ «ՀԱՅ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ»

Պարզվել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ստորագրությունը ստեղծել է մաթեմատիկայի եւ գեղագրութան ուսուցիչ Հակոբ Վահրամը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը` հղում անելով թուրքական Zaman պարբերականին: Աղբյուրի համաձայն` Հակոբ Վահրամի որդին` Տիգրան Չերչիյանը, դեռեւս կենդանի է (90 տարեկան) եւ բնակվում է Միացյալ Նահանգներում: «Ազգանունների մասին օրենքի ընդունման օրն էր: Երեկոյան մեր դուռը թակեցին մի ոստիկան, քաղաքացիական հագուստով մի անձ եւ մեջլիսի մի պատգամավոր: Մայրս բացեց դուռը: Տեսնելով ոստիկանին` կարծեց դպրոցում ինչ-որ պատմության մեջ եմ ընկել... Իսկ հայրս ողջ գիշեր մինչեւ լուսաբաց աշխատում էր գրասեղանի առաջ: Երկու ժամ հետեւել եմ նրա աշխատանքին: Թղթերի վրա ստորագրության նմուշներ էր կազմում: Առավոտ կանուխ նույն մարդիկ եկան եւ տարան ստորագրության բոլոր օրինակները: Եվ Աթաթուրքը տարիներ շարունակ իմ հայրիկի ստեղծած ստորագրությունն էր օգտագործում: Նա նույնիսկ շնորհակալական նամակ էր ուղարկել հայրիկիս», վերհիշել է 90-ամյա Տիգրան Չերչիյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4