«Վիվասել-ՄՏՍ»-ն, Samsung ընկերության հետ բացառիկ եւ պաշտոնական համագործակցության շրջանակներում, Հայաստանում առաջին անգամ սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնի վաճառքը:
Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ» ընկերության մեզ տրամադրած հաղորդագրությունից, Samsung Galaxy S (Model: GT-I9000) սմարթֆոնն օգտագործողի առօրյան դարձնում է առավել հարմարավետ, հետաքրքրական եւ լիարժեք: Android համակարգով գործող Galaxy S-ը` 4 դյույմ չափի Super AMOLED էկրանի եւ 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի համադրությամբ, թույլ է տալիս տեսնել HD ֆորմատի տեսանյութեր, Layar Reality Browser-ի շնորհիվ` հեշտությամբ տեղեկանալ շրջակայքում առկա սրճարանների, խանութների, պատկերասրահների եւ հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերի մասին, Social Hub-ի շնորհիվ օգտագործողը հնարավորություն ունի մշտապես կապի մեջ լինելու ընկերների, գործընկերների եւ ընտանիքի անդամների հետ` անկախ գտնվելու վայրից:
«Վիվասել-ՄՏՍ»-ն նպատակ ունի հայաստանյան շուկայում ներկայացնել օգտագործողի կարիքներին համապատասխան, հարմարավետ սարք, որը թույլ կտա վայելել ձայնային եւ բարձր արագության տվյալների փոխանակման ծառայությունները` անկախ գտնվելու վայրից: Samsung ընկերության հետ համագործակցության արդյունքում կոմպակտ տեսքով նորարարական Samsung Galaxy S սմարթֆոնի ներմուծումը հայաստանյան շուկա հերթական քայլն է, որով մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին զգալու տարաբնույթ կոնտենտի եւ ինտերնետի արագ հասանելիությունը` օգտվելով «ՎիվաՍել»-ՄՏՍ-ի 3.5G ցանցի առավելություններից», սմարթֆոնների վաճառքի մեկնարկը մեկնաբանելովՙ ասել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վիվասել-ՄՏՍ»-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ Samsung Galaxy S սմարթֆոնը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ եւ 8 ԳԲ ներքին հիշողությամբ` համապատասխանաբար 315000 դրամ եւ 295000 դրամ արժողությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերված Samsung Galaxy S սմարթֆոնների համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:
Ա. Մ.