Սեպտեմբերի 30-ին Հայաստանում նշվում է քաղավիացիայի օրը: 1933 թվականի հենց այս օրը կատարվեց առաջին չվերթը Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ: Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերի 22-ի դրությամբ` Հայաստանում օդային ուղեւորափոխադրումների ծավալը կազմել է 1 մլն 212 հազ. 120: Այս ցուցանիշն անցյալ տարվա համեմատությամբ այս տարի ավելացել է: Սահակ Հակոբյանը նաեւ բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Նրա փոխանցմամբ` քաղավիացիայի ոլորտում Հայաստանն արդեն 45 երկկողմ պայմանագիր է կնքել, որոնք երկրների միջեւ օդային փոխադրումների կարգավորման համար իրավական հիմք են:
Ի. Պ.