Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդին ուղղվելիք ուղերձի նախագիծը: Այն ԵԽ հայաստանյան կառույցին կփոխանցվի հոկտեմբերի 1-ին Հայ ազգային կոնգրեսի երթի կողմից:
Նիստում քննարկվել են նաեւ շարժման հետագա անելիքները կոնգրեսի հայտարարած նոր մարտավարության համատեքստում, տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից:
Հ. Ա.