Սիրիայի Հալեպ քաղաքում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը անցկացվելու է հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառք: Այն կազմակերպվում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ Հալեպի առեւտրի պալատների համագործակցության շրջանակներում: Վերջին անգամ Հալեպում հայկական ապրանքների ցուցահանդես կազմակերպվել է 2008 թվականին: Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործարարության աջակցման բաժնի պետ Մասիս Սարգսյանը «Արմենպրեսին» ասել է, որ այս անգամ հայկական պատվիրակությունն ավելի ընդգրկուն է ներկայանալու:
Ի. Պ.