Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, սեպտեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, ձեռք բերելով Android համակարգով սմարթֆոն, «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են ստանալ մինչեւ 85000 դրամ բոնուս: Դրա համար բաժանորդը պետք է ձեռք բերի նախընտրած սմարթֆոնը «Վիվասել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոնում եւ նշի իր անունով գրանցված այն հեռախոսահամարը, որի համար ցանկանում է ակտիվացնել բոնուսային հաշիվը:
«Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, տվյալ հեռախոսահամարից «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդներին զանգահարելիս, SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաեւ ինտերնետից օգտվելիս, նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը:
Տրամադրվող բոնուսի չափը կախված է սմարթֆոնի մոդելից:
Ա. Մ.