Անցյալ տարվա համեմատությամբ այս տարի խաղողի բերքը 20 տոկոսով ավելի կլիներ, եթե չլինեին հիվանդություններն ու կրծողները: Այսպիսի կարծիք է հայտնել «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ: Խաղողի ռեկորդային բերքի մասին հայտարարությունները Հ. Բերբերյանն ընդամենը առասպել է համարել: Ըստ Panorama. am-իՙ Տավուշում խաղողի գնումները կատարվում են պատշաճ ձեւով, Արարատյան հարթավայրում էլ գյուղացիները դեռեւս չեն դժգոհում: Երեւանի կոնյակի գործարանի մասնաճյուղը մթերումների մեկնարկից ի վեր 1000 տոննա խաղող է գնել 120 դրամով: Երեւանի «Շամպայն գինիների գործարանը» ընդունել է շուրջ 700 տոննա խաղող:
Ի. Պ.