«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2010-09-30 | #178, 2010-10-01 | #179, 2010-10-02


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ

Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն աշխատանքային այցով մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն: Հոկտեմբերի 1-2-ին Կրասնոյարսկ քաղաքում տեղի է ունենալու Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի դաշնային շրջանների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը: Այս հանդիպման նպատակն է նշված հայ համայնքներին ներկայացնել Սփյուռքի նկատմամբ Հայաստանի որդեգրած քաղաքականության հիմնական սկզբունքներն ու սփյուռքի նախարարության ռազմավարական ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են ՌԴ-ի հայ համայնքներում ինքնության պահպանման, միջհամայնքային համագործակցության զարգացման վերբերյալ հարցերը: Սփյուռքի նախարարության մշակած «Հայրենադարձության հայեցակարգի» եւ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ ՌԴ-ի հայ համայնքները ներկայացնելու են իրենց տեսակետներն ու մոտեցումները: Սփյուռքի նախարարության պատվիրակությունը նաեւ մասնակցելու է Կրասնոյարսկի «Արմենիա» պարային համույթի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4