Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիս քաղաքում երեկ ներկա է գտնվել Ռուսաստանից Հայաստան ներմուծված բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացու տեղափոխած վագոնների բեռնաթափմանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշել է, որ ներկրված սերմնացուն կօգնի հետագա տարիներին մեծացնելու ցորենի եւ սերմնացուի արտադրողականությունը` դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի պարենային անվտանգությունն ու հացահատիկի արտադրության ինքնաբավությունը: Նախատեսվում է, որ մինչեւ 2014 թ. Հայաստանը կկարողանա էապես ավելացնել ցորենի արտադրությունըՙ նվազեցնելով ներկրման չափն ու կախվածությունը միջազգային գներից:
Ա. Մ.