«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2010-10-01 | #179, 2010-10-02 | #180, 2010-10-05


«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, երեկ նախարար Մանուկ Վարդանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըՙ գործադիր տնօրեն Աշոկ Լահիրիի գլխավորությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցիչներին Հայաստանում ճանապարհաշինարարական ծրագրերի ֆինանսավորման համար:

Աշոկ Լահիրիի խնդրանքով Մանուկ Վարդանյանը ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ «Հյուսիս- հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի առաջին տրանշի` Երեւան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող հատվածի վերակառուցման համար արդեն հայտարարվել է մրցույթ, եւ մինչեւ տարեվերջ հաղթող շինարարական կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր: Նա նաեւ տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովում արդեն ընդգրկվել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ լրատվամիջոցների մասնակցությամբ կապահովվի մրցույթի թափանցիկությունը:

Աշոկ Լահիրին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի որակի վերաբերյալ եւ կարեւորել դրանց պահպանումն ու շահագործումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4