«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2010-10-01 | #179, 2010-10-02 | #180, 2010-10-05


ՉԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԹԱՆՆԵՐ

Հոկտեմբերի 4-ից Երեւանում մեկնարկել է «Հայկական քիմիական ընկերության» 2-րդ գիտաժողովը: «Նոր նյութեր եւ պրոցեսներ» խորագրով գիտաժողովը մինչեւ հոկտեմբերի 8-ը անցկացվելու է Երեւանում եւ Գորիսում, ներկայացվելու է 81 ելույթ: Ըստ «Արմենպրեսի»` Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ «նոր նյութերի եւ պրոցեսների» ուսումնասիրությունը Հայաստանում կարող է դառնալ տնտեսական զարգացման լուրջ հիմք: «Տարբեր ոլորտներում մեր գիտական հայտնագործությունները պատրաստ են ներդրման համար, բայց չկան այն փոքր ֆինանսական խթանները, որոնք անհրաժեշտ են դրանք գործարկելու համար», ասել է ԳԱԱ նախագահը: Նրա խոսքով` «Քիմիական ընկերության» առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի գիտական տարբեր հաստատությունների եւ տնտեսվարողների միջեւ կապեր հաստատելը: Այս հանդիպումն արդեն առավել որոշակի է բարձրացնում տարբեր միջոցներով նոր նյութեր ստանալու անհրաժեշտությունը: Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մանթաշյանն էլ հույս է հայտնել, որ լուրջ մրցակցության արդյունքում ամենակենսունակ ծրագրերը կարժանանան ֆինանսավորման:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4