Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան Վան դեր Մեերը Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելու համար կպարգեւատրվի Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով: Այսօր ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա մեդալի հանձնման արարողությունը:
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել են Եվրոմիությունը, Ճապոնիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միացել է 1994 թվականին:
Ի. Պ.