Հայկական «Արարատբանկը» եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հոկտեմբերի 1-ին ստորագրեցին նոր վարկային պայմանագիր, որ 5 մլն դոլար կտրամադրվի «Արարատբանկին»ՙ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով։
Պայմանագիրը ստորագրել են «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։ Անդրադառնալով ստորագրված պայմանանգրինՙ Աշոտ Օսիպյանը նշել է, որ «Արարատբանկը» թանկ է գնահատում համագործակցությունն ու հարաբերությունները ՎԶԵԲ-ի հետ, որոնք ձեռք են բերել գործընկերային բնույթՙ վերածվելով կայուն հարաբերությունների։ Բանկի ղեկավարի կարծիքով, այդ համագործակցությամբ «Արարատբանկը» ձեռք է բերել մեծ փորձ, որը կծառայի բանկի եւ հաճախորդների շահերին։
Ա. Մ.